Թույլ չեմ տա ինձ վերացնել․ Մարին լը Պեն
Վստահ եմ, որ դեռ շանս ունեմ մասնակցելու 2027 թվականին Ֆրանսիայի նախագահի ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես ուժեղ եմ, թույլ չեմ տա ինձ վերացնել, ես դեռ շանս ունեմ մասնակցելու 2027 թվականին Ֆրանսիայի նախագահի ընտրություններին։ Ասեմ, որ ոչ մի դեպքում չեմ հեռանա քաղաքականությունից։ Նախագահական ընտրություններին իմ մասնակցության համար կա նեղ ճանապարհ, բայց այն գոյություն ունի»,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Փարիզի դատարանը Մարին լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու համար:
«Դատարանի որոշումը քաղաքական բնույթ է կրում, կարելի է ասել, որ օրենքի գերակայությունն ամբողջությամբ խախտվել է։ Ես հնարավորինս արագ կբողոքարկեմ այդ որոշումը»,- նշել է Մարին լը Պենը։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը․ Ղուկասյան
Դեռևս ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Գյումրու քաղաքապետի թեկ...
Գերմանիայի նախագահը իր սոցցանցում կիսվել է Արցախի դրոշով
Տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...