Պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը․ Ղուկասյան

Դեռևս ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։


«Ես նախ պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, դրանից հետո նոր մենք կանենք մեր հայտարարությունները, թե ով է նպաստում ՔՊ-ին։ Ես լսել եմ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունները, որ մենք պետք է ընդդիմադիրներով միանանաք և Գյումրիում ՔՊ-ն չի անցնի։ Հուսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը կպահպանի մեր պայմանավորվածությունները: Ես նրան թշնամու աչքերով չեմ նայում, կարող ենք նստել, քննարկել ու պայմանավորվել»․-ասել է նա։


Ղուկասյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, Մարտուն Գրիգորյանը կմիանա ընդդիմությանը․

 

«Մենք սպասում ենք իր խոսքին, այս պահին ոչ մի հայտարարություն անել չեմ կարող»,- հայտարարել է նա։


Հարցին, թե հնարավո՞ր է՝ քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին չզիջելու համար ինքը միանա Գրիգորյանին, կամ հնարավոր է քաղաքապետարանի պաշտոնները ընդդիմադիր այլ ուժերի տրամադրել Ղուկասյանը պատասխանել է․


«Երբ գա նման իրավիճակ, կտեսնեք՝ ինչ կարող եմ անել։ Իսկ քաղաքապետարանի պաշտոնների հետ կապված, փոխքաղաքապետի պաշտոնը՝ ոչ, բայց մնացած պաշտոնները, որոնք անհրաժեշտ կլինեն, պատրաստ ենք տրամադրելու»,- նշել է նա։