Փարիզի դատարանը Մարին լը Պենին մեղավոր ճանաչեց
Փարիզի դատարանը Մարին լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու համար: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն:
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը և նրա համախոհները մեղադրվում են Եվրախորհրդարանի միջոցների վատնման մեջ: Հետաքննության վարկածով՝ 2004-2016թթ․ նրանք մոտ 3 միլիոն եվրո են դուրս գրել Եվրախորհրդարանի հիմնադրամներից՝ կեղծ օգնականներ վարձելու համար, իսկ գումարն օգտագործել երկրի ներսում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:
Դատարանը դեռ չի հրապարակել 2027թ․ նախագահական ընտրություններին լը Պենի հնարավոր մասնակցության վերաբերյալ իր որոշումը: Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է 5 տարով զրկել նրան քաղաքական գործունեությունից: Եթե նման որոշում կայացվի, նա չի կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում: Սպասվում է, որ Լը Պենը կբողոքարկի դատարանի որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը․ Ղուկասյան
Դեռևս ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Գյումրու քաղաքապետ...
Գերմանիայի նախագահը իր սոցցանցում կիսվել է Արցախի դրոշով
Տարծաշրջանային այցի շրջանակում, Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իստագրամյան իր միկրոբլոգի...
Ռուսաստանի դեմ չէի ցանկանա այդ քայլին գնալ․ Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ շատ զայրացած է և խոստացել է երկրորդական մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից արտահանվող նավթի...