Քրեական վարույթ՝ Երևանի կենտրոնում հայտնված ադրբեջանցի բլոգերի դեպքով
Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Մարտի 25-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։
ԱԱԾ-ն օրեր շարունակ հրապարակային որևէ անդրադարձ չի կատարել դեպքին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նմանատիպ հոդվածներ
Որն է շտապօգնության բժշկի մահվան պատճառը. մանրամասներ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին: Նրա խոսքո...
Հրդեհներ՝ Հարավային Կորեայում. կան զոհեր
Հարավային Կորեայում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ավելի քան 1500 մարդ տարհանվել է:...
Արարատի մարզում ջրհորից դի են դուրս բերել. մանրամասներ
Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Իմիշլիի շրջանում այսօր ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնել Է հանրապ...