Սպասվում է անձրև. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև, մարտի 31-ի ցերեկը` նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մվ։
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես մարտի 30-31-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնի օրենքը, որով կարգելվի դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին
Նոր օրենքը, որով արգելվում է դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին, ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Այ...
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է ներկայացրել հայտարարագրումից
Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչ...
Արցախում հայկական հուշակոթողները վերածվում են աղբանոցի
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարա...