Ի՞նչ է առաջարկել Պուտինը՝ պատերազմը ավարտելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը, գրել է «ՏԱՍՍ»-ը։
«Այն բանի համար, որպեսզի այնտեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, որպեսզի իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող գործունակ կառավարություն, այնուհետև նրանց հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի ու կայուն», - ասել է ՌԴ նախագահը:
Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։
«Ուկրաինայի կառավարումը որոշվում է երկրի սահմադրությամբ և ժողովրդի կողմից, իսկ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը լեգիտիմ չէ, պետք է իշխանության գա գործունակ կառավարություն, ում հետ կշարունակենք մեր բանակցությունները և գուցե ավարենք այն»,- նշել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել ե...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրակա...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրե...