Ուսանողին ի՞նչն է խանգարում, նստել հեծանիվ, գալ դասի, հետ գնալ տուն․ Փաշինյան
Այն ուսանողներին և դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի և վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել՝ այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում: Երկրորդը առողջ ապրելակերպի խթանումն է: Սա կարծում եմ՝ լավ ծրագիր է: Անգամ Երևանից 10 կմ հեռավորության վրա գտնվող որևէ գյուղում, մարդիկ ասում են, ուսանողական ձրի ավտոբուսը լինի, բայց ժողովուրդ ջան, ուսանողին ի՞նչն է խանգարում, նստել հեծանիվ, գալ դասի, հետ գնալ տուն»,- ասել է վարչապետը։
Վարչապետը հավելեց, որ քաղաքական գերիշխանության տրամաբանությունը, պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ։
«Վերջ տվեք ամենալավ մեքենան ունենալու մտքին։ Ես անձամբ հեծանիվով Երևանի բոլոր չակերտավոր, անմատչելի տարածքներն անցել եմ։ Շատ նորմալ առավոտյան մարզանք է»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...