Փորձում են՝ վախի, ահաբեկման միջոցով մեզ ճնշել․ Կարեն Սիմոնյան
Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները նաև «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան մոտ են՝ խուզարկելու վերջինիս բնակարանը։ Այս մասին հրապարակում է արել «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը։
«Այս պահին, ոչինչ չեն կարողանում գտնել, թեպետ ինչ-որ հատուկ բան չկա, որ գտնեն։ Մենք ոչինչ չենք թաքցնում։ Փորձում են՝ վախի, ահաբեկման միջոցով մեզ ճնշել, սակայն չի ստացվելու, մեր որոշումը չի փոխվի։ Մեզ ասել են, որ խուզարկություն է իրականացվում, բայց հիմնավոր պատճառը չեն նշում, ասում են վերջում կիմանաք»,- նշել է Կարեն Սիմոնյանը։
Սիմոնյանը հավելեց նաև, որ արդեն իրենց համակիրներից շատերին հրավիրել են ոստիկանական բաժանմունք հարցաքննության։
«Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ, սա քաղաքական հետապնդում է»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Նրանք տապալել են Եվրամիության տնտեսությունն ու մայրցամաքը․ Զախարովա
Բրիտանական իշխանությունները ձգտում են Եվրամիությանը հրահրել Ռուսաստանի հետ սպանդի։ Նրանց ոսկե երազանքն է հրահրել եվրոպակ...
Ադրբեջանի կողմից այս ամենը խաբկանք է․ Օհանյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են գնալ խաղաղության, գիտակցելով, որ Ադրբեջանը միայն ցանկանում է կորզել, իրական խաղա...
Աչք չենք փակելու, բոլորի գլուխները տալու ենք պատերին․ Հովհաննիսյան
Հայաստանում որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրելու իրավունքի վրա, ուստի իրավապահ մարմինները պետք է գործեն, օրենքի ո...