Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանել է Գյումրիում տեղի ունեցած խուզարկությունները
Եթե կա հանցակազմ, ապա պետք է լինի իրավական համապատասխան արձագանք։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քրատուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանը:
«Ես այս պահին այստեղ եմ, որ փաստեմ՝ գյումրեցու քվեն չի վաճառվում, մնացածը իրավապահների տիրույթում է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ տեղեկություններ է ունեցել այն մասին, որ գյումրեցիների կամարտահայտման վրա փորձել են ներգործություն իրականացնել, հորդորել է դիմել իրավապահ մարմիններին։
Բաղդասարյանը նաև հայտարարեց, որ Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն էլ իրեն բուլինգի է ենթարկում միայն այն պատճառով, որ ինքը կին է։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Բաքվից կոչ են անում արագացնել համաձայնագրի ստորագրումը
Ադրբեջանը ՀՀ-ին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Նոր պայմանավորվածություն Պուտինի և Էրդողանի միջև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգ...
Կան լուծում չստացած հարցեր. Զախարովան՝ ՀՀ-ի և ՌԴ-ի կապի մասին
Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանում գործում է ՌԴ-ի հետ կապերն ակտիվացնելու չասված հրամանագիր, Ռուսաստանի ԱԳՆ...