Նա կդառնա ավտորիտար ղեկավար․ Աղազարյան
Եթե Փաշինյանը վերարտադրվի նորից, կդառնա ավտորիտար ղեկավար, ինչը վտանգավոր է մեր պետականության համար, ես համեստ ներդրում պետք է ունենամ, որ պարոն վարչապետը չվերարտադրվի: Այս մասին Աժ-ում հայտարարել է պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ:
«Պարոն Փաշինյանը մեր երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում, ընդունել է դժվարագույն որոշումներ, ես իր բոլոր ընդունած որոշումների հետ OK եմ, ես գրեթե OK եմ նաև խաղաղության պայմանագտրի նախագծի հետ, ոչ թե թղթի հետ եմ OK, ընդ որում, այլ OK եմ այն բանի հետ, որ վարչապետին, ԱԳ նախարարությանը և ՔՊ-ի թիմին իմ նաև համեստ մասնկացությամբ, հաջողվեց աշխարհին ապացուցենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, և որևէ հիմար չի կարղ մտածել, որ Հայաստանը կարող է պատերազմ հայտարարել ադրբեջանա-թուրքական տանդեմին: Սա է ինձ համար կարևոր:
Բայց քանի որ վարչապետը երկիրը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, բայց քանի որ մեր քաղաքական թիմն էն նախնական, տարալուծվել է, մի քիչ ուրիշ է դարձել, վարչապետը կորցրել է վստահությունը շատ շատերի նկատմամբ և հետևաբար, եթե ինքը վերարտադրվի նորից որպես վարչապետ, ապա ինքը կդառնա ավոտրիտար ղեկավար, ավտորիտար ղեկավար դառնալու դեպքում մեր այսօրվա պայմաններում դա շատ վտանգավոր կլինի մեր պետականության համար, ես իմ համեստ ներդրումը պետք է դնեմ, անեմ ամեն ինչ, որ չվերարտադրվի պարոն վարևչապետը»,- նշել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյությում։
Նմանատիպ հոդվածներ
Սկսվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի The Ritz-Carlton հյուրանոցում սկսվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցութ...
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...