Սիմոնյանը՝ Բաքվում պահվողների հարցը Համաձայնագրում չներառելու մասին
Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից 12-ը ռամզաքաղաքական ղեկավարներն են: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ աշխատանքը շարունակվում է, դրա մասին ասվել է, դա այն հարցը չէ, որ պետք է պայմանագրում ամրագրվի: Դա այդտեղ ամրագրելու հարցը չէ, և այդ աշխատանքը շարունակվում է համաձայանգրից դուրս: Այդ համաձայնագիրը կարող է ևս երկու տարի չստորագրվի, բայց մեր կողմից ամեն ինչ արվում է, որ մեր գերիները հնարավորինս շուտ վերադառնան, ուստի այդ հարցն այնտեղ դնելու առիթ ու պատճառ չկա»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ընդհանուր պայամաանգրին թե ինչի այն չի ներկայացվում հանրությանը, Սիմոնյանն ասել է, որ դրա մասին վարչապետը բարձրայն ասել է, որ պայմանագիրն ունի երկու կողմ, և որ առանց դրա էլ, հայկական կողմը բավականին հրապարակային քննարկել է:
«Պայամանագրի մեջ չկա որևիցե կետ, որը միակողմանի է, բոլոր կետերը հավասարապես վերաբերում թե՛ Ադրբեջանին և թե Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն:Այս...
Վարդան Ղուկասյանի տեղն իրոք գաղութում է. Սիմոնյան
Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում...
Խաղաղության պայմանագիրը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Միրզոյան
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին...
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեակ...