Մենք դեռևս չենք պատասխանել Թրամփին. Արաղչի
Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին: Այս մասին Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։
«Մենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին, բայց այդ նամակի պատասխանը պատրաստման փուլում է, և համապատասխան ձևով դա կներկայացվի:
ԱՄՆ-ի հետ մեր բանակցությունները միանգամայն հստակ են, և ռազմական սպառնալիքների ֆոնին, և տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում:
ԱՄՆ-ի հետ չենք ունենա ուղիղ բանակցություն, բայց Իրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ՝ թափանցիկություն ստեղծելու համար բանակցի եվրոպական երեք երկրների հետ և մյուս երկրների հետ, որոնք շահագրգռված են: Մենք ունենք բանակցություններ մեր միջուկային ծրագրերի հետ կապված և մենք չենք լքի բանակցային սեղանը»- ասել է Արաղչին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...
Վարդան Ղուկասյանի տեղն իրոք գաղութում է. Սիմոնյան
Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում...
Խաղաղության պայմանագիրը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Միրզոյան
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին...
ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեակ...