Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայից
Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից, գրում է Factor.am-ը։
«Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ հայցադիմումը Հակակոռուցիոն քաղաքացիական դատարան է ուղարկել Զինվորական կենտրոնական դատախազությունը։ Այն մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Համակարգում գործի վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։ Դատախազություն ուղարկված գրավոր հարցմամբ լրատվականը խնդրել է հայտնել, թե որքան գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Հակոբյանի և Հարությունյանի դեմ և ինչի համար։
«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի մարտի 20-ի գրության՝ հայտնում եմ, որ 2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվում»,- գրել են գլխավոր Դատախազությունից։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...