Բաքուն պնդում է, թե խաղաղության համաձայնագրից բացի լրացուցիչ պայմաններ չի առաջադրել Երևանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումները, թե Բաքուն հավելյալ պայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, որԱդրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո, ինչը Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ անհիմն է որակվել։
«Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա պետք է անհապաղ բարեփոխի իր Սահմանադրությունը և չխուսափի Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու հարցում համագործակցությունից», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և ադրբեջանի միջև խաղաղության և համագործակցության համաձայնագիրը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, ըստ էության, հրապարակում է այն պահանջները, որոնք ներկայում ընդգրկված չեն վերջնական տեսքի բերված համաձայնագրի տեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...