Քաղաքականություն

Թուրքական կողմը՝ «Մարգարա» սահմանային անցակետի բացման մասին լուրերի վերաբերյալ

Julya 2,002 դիտում
Թուրքական կողմը՝ «Մարգարա» սահմանային անցակետի բացման մասին լուրերի վերաբերյալ

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» սահմանային անցակետի բացման կապակցությամբ: Երկրի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը։


«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, Բաքուն մնաց անտեղյակ» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից մեր երկրի տարածքով Սիրիա առաքվելիք մարդասիրական օգնության ավտոշարասյան անցումն ու վերադարձն ապահովելու համար։ 1992 թվականին նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ Ալիջան սահմանային անցակետը ստացել է միայն հումանիտար օգնության տեղափոխման համար Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ:


Հայկական մարդասիրական օգնության շարասյունը՝ բաղկացած 4 բեռնատարից, երեկ մտել է Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետից՝ Հաթայ/Չիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Սպասվում է, որ բեռնատարները Սիրիա կժամանեն վաղը կեսօրին։ Նշված բեռնատարները Հայաստան կվերադառնան նույն երթուղով։ 2023 թվականի փետրվարի 6-ին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները երկու անգամ, տարբեր ամսաթվերի, երկու առանձին շարասյուններով ներս են մտել/ելել նույն անցակետը Մյուս կողմից, Ալիջան սահմանային անցակետը օգտագործվել է փոխադարձ հետիոտնային անցումների համար՝ 2024 թվականի հուլիսի 30-ին ընդհանուր սահմանում կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից անցկացված բանակցությունների հինգերորդ փուլի շրջանակներում։


Բացի այդ, այս անցակետն օգտագործվում է նաև սահմանային հարցերով Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների հերթական հանդիպումների շրջանակներում։ 2025 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեր երկրի միջոցով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի ցանկության մասին դեսպան Սերդար Քըլըչն ուղղակիորեն տեղեկացրել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովին և Ադրբեջանի նախագահի արտաքին գործերի գծով տեղակալ Հիքմեթ Հաջիևին փետրվարի 25-ին մեր երկիր կատարած այցի ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250