ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանը նոր պահանջներով է հանդես գալիս՝ ցույց տալով, որ իրեն պետք է գործընթացի շարունակականություն։ Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբ 2021 թվականից սկսած՝ մտել է Ադրբեջանի թելադրած այս գործընթացի մեջ, չի հասկացել (կամ գուցե այլ հաշվարկ է եղել), որ ինքն այդ գործընթացում զիջելու է խաղաքարտեր։ Եթե հիշեք, այդ պայմանագիրն այն ժամանակ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում՝ իրավունքների, անվտանգության մասին հիշատակումներով։
Այս քաղաքականության հետևանքով է, որ Ադրբեջանը պետական մակարդակով սկսել է կոչել «Արևմտյան Ադրբեջան», և եթե Նիկոլ Փաշինյանը չի ուզում տեսնել այդ հետևանքները, դրանից դառն իրականությունը չի փոխվում։ Մի հայտնի խոսք կա՝ եթե դու ինձ չես նայում, չի նշանակում, թե ես քեզ չեմ տեսնում։
Ու եթե նա ինքն իրեն փորձում է համոզել, որ պետք է շարունակի գնալ այդ ուղղությամբ, ապա դա Հայաստանի վրա շատ թանկ գին է արժենում, որովհետև այս ընթացքում Հայաստանն Ադրբեջանին զիջել է իր կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից։ Ու դա փաստ է»:
Նմանատիպ հոդվածներ
Սոցապ նախարարությունը զգուշացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին չտրամադրել անձնակ...
Լրագրողը պատահմամբ ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային քննարկմանը
The Atlantic-ի գլխավոր խմբագիրը պատահաբար ավելացվել է ԱՄՆ վարչակազմի խմբային զրույցին, որտեղ քննարկվուն էր Եմենի հութինե...
Սպիտակցի Հայկոյի որդուն արդարացրել են
Հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվեց։ Այդ մասին հայտնում են փաստաբաններ Էրիկ...
«Ոսկու աշխարհ»-ում վտանգավոր է աշխատելը. «Ժողովուրդ»
Վաղարշ Աբրահամյանը, որ Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ...