ԱԳՆ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման հարցի մասին
Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ վիզաների ազատականացման ժամկետների առումով։
«Դուք արդեն 1 տարի կամ 1 տարուց ավելի բանակցում եք, ինչ-որ որոշակիություն կա՞, թե երբ է այդ հարցը լուծում ստանալու։ Թե՞ մենք ամեն տարի պիտի հավաքվենք այստեղ ու ասենք, որ մենք ինտենսիվ բանակցում ենք, և դա կարող է տևել 2, 3, 4, 5 տարի։ Դուք` որպես հայկական կողմի բանակցող, ի՞նչ խնդիր եք դրել ժամկետների առումով»,- ասել է Գևորգյանը։
Հովհաննիսյանը նշել է՝ ԵՄ վիզաների դյուրացման պայմանագրի ոչ լիակատար իրականացման ոլորտում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում։
«Բողոքները բազմաթիվ են և չեն նվազում։ Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ, կարծում ենք, որոշակիորեն բարելավվել է նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում։ Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ»,- ասել է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ կցանկանար ժամկետներ ասել, սակայն ԵՄ պաշտոնյաներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց։ Հաշվի առնելով այլ երկրների փորձը՝ գործընթացը միջինում տևում է 3-5,6 տարի։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ԱԺ քառօրյա նիստեր ընդգրկելու մասին որոշմանը։ Սա նշանակում է, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի առաջիկա քառօրյայի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Թուրքական կողմը՝ «Մարգարա» սահմանային անցակետի բացման մասին լուրերի վերաբերյալ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում հայ-թուրքակա...