
Իսրայելը ծրագրում է լայնածավալ ցամաքային գործողություն

The Wall Street Journal-ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները ծրագրում են լայնածավալ ցամաքային գործողություն Գազայի հատվածում։
Հրապարակման մեջ նշված է, որ հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ պաղեստինյան անկլավի զգալի մասի գրավումն ու պահպանումը թույլ կտա վերջնական հաղթանակի հասնել արմատական ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա մերձավոր շրջապատը կարծում են, որ ամերիկյան նոր վարչակազմի հարձակողական գործողությունների աջակցությամբ և Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թուլացմամբ իսրայելական բանակը բավական հնարավորություններ ունի նման ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի համար, Իսրայելը պետք է ամբողջությամբ ոչնչացնի ստորգետնյա թունելների համակարգը և շարժման այլ ենթակառուցվածքային օբյեկտները, ինչը կարող է տևել մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ։