Ավարտվեց Վրաստան-Հայաստան պատասխան խաղը
Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում տեղի ունեցավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։
Խաղի մեկնարկից քիչ անց Վրաստանը բացեց հաշիվը։ Աչքի ընկավ Օթար Կիտեիշվիլին։ Առաջին խաղակեսը գոլառատ էր, Վրաստանի հավաքականը ևս 3 անգամ աչքի ընկավ, առաջին խաղակեսն ավարտվեց 5։0 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի հավաքականին հաջողվեց կրճատել խաղի հաշիվը՝ գեղեցիկ գոլով աչքի ընկավ Էդգար Սևիկյանը։
Այդուամենայնիվ, Վրաստանի հավաքականը ևս մեկ գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը, և խաղն ավարտվեց մեր հավաքականի խոշոր պարտությամբ՝ 1։6 հաշվով։
Հիշեցնենք, որ օրերս Երևանում կայացած հանդիպմանը հաղթանակ էր տարել Վրաստանի հավաքականը՝ 0։3 հաշվով։
Երկու խաղերի ընդհանուր արդյունքով Հայաստանը Վրաստանին պարտվեց 1։9 հաշվով։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...