Մհեր Գրիգորյանը` ԵՄ-ի հետ համագործակցության մասին
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ մտնելու չորրորդ ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները կարևորեցին Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը, գնահատեցին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, ինչպես նաև քննարկեցին համաձայնագրի արդյունավետության բարձրացման ուղիները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Արտագնա հանդիպումը, որին ներկա էին շուրջ 80 մասնակիցներ, հարթակ ապահովեց գործընկերների միջև մտքերի փոխանակումների և ՀԸԳՀ-ից բխող բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական քննարկումների համար։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները խոսեցին ՀԸԳՀ-ի կիրարկման իրենց մոտեցումների մասին՝ ներկայացնելով 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, առկա մարտահրավերները և ԵՄ-ի հետագա աջակցության առաջնահերթ ոլորտները։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ՀԸԳՀ-ն որպես ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնական իրավական շրջանակ լինելու փաստը և բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը բարեփոխումներին՝ չնայած գոյություն ունեցող մարտահրավերներին։ «Մենք գնահատում ենք Հայաստանի իշխանության կողմից արձանագրված առաջընթացը, սակայն պետք է համատեղ ուժերով թափ հաղորդենք բարեփոխումների ընթացքին և խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ լիարժեք գործի դնելով ՀԸԳՀ-ի ողջ ներուժը, հատկապես՝ տնտեսական զարգացման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման առումով։ Հայաստանը և ԵՄ-ն շուտով կավարտեն բանակցությունները գործընկերության նոր օրակարգի շուրջ, որը կընդլայնի մեր համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները և մուտքի արտոնագրերի ազատականացումը»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր բացման խոսքում նշեց, որ «աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո առանցքային է ՀՀ կենսական օրակարգի՝ բարեփոխումների ընթացքի քննարկումն ու գնահատումը, քանի որ դրա ճիշտ ընկալումը, ճանաչումն ու իրականացումը կարևոր են երկրի կայուն զարգացման և առաջընթացի համար»։ Նա նաև հավելեց. «Չնայած առկա ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի կառավարությունն անշեղորեն շարժվում է բարեփոխումների իրականացման իր նախանշած ուղիով՝ ընթացս կատարելով անհրաժեշտ շտկումներ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ»:
Փոխվարչապետն իր ելույթում կարևորեց նաև ԵՄ-ի հետ խորացող երկկողմ հարաբերություններից բխող հավակնոտ մոտեցումների ձևավորման գործընթացները՝ մասնավորապես այս պահին բանակցվող Հայաստան-Եվրամիության գործընկերության նոր օրակարգը և այն աջակցելու համար Եվրահանձնաժողովի հետ քննարկման փուլում գտնվող Հայաստանին տրամադրվելիք ԵՄ Դիմակայունության և աճի պլանը:
Հրավիրված բանախոս, Եվրոպական միության սպառողների հարցերով նախկին հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ և Եվրոպայի խորհրդում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար, տիկին Մեգլենա Կունևան ներկայացրեց Բուլղարիայի բարեփոխումների և ԵՄ-ին անդամակցության փորձը։ Նա ընդգծեց պետական կառավարման կուռ համակարգի առանցքային կարևորությունը, ԵՄ-ին առնչվող բարեփոխումների հաջող իրականացման համար։
ՀԸԳՀ արտագնա երկրորդ հանդիպմանը վերահաստատվեց Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը։ Առաջ շարժվելով՝ կողմերը շարունակելու են համատեղ աշխատել բարեփոխումների առաջմղման, կառավարման համակարգի ամրապնդման և ՀԸԳՀ-ի շրջանակներում Հայաստանի քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրե...
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրո...
ՀՀ անկախությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից. Քրիստինե Գրիգորյան
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զր...