
Հայաստանը և Ռուսաստանը կքննարկեն նոր համաձայնագիր ռուսական հեռուսատալիքների վերաբերյալ

Նոր համաձայնագրի քննարկումները տեղի կունենան Հայաստանում: Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է Երևանում ՌԴ-ի հետ առաջիկա բանակցությունների մասին`Հայաստանում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակման նոր համաձայնագրի կնքման վերաբերյալ:
Հայրապետյանի խոսքով, քննարկված առաջարկությունները դեռևս հստակ չեն`համաձայնագրի բացակայության պատճառով: Նա հաստատեց, որ քննարկման ենթակա կետերի շարքում է հայկական հանրային հեռուստատեսության ցուցադրությունը Ռուսաստանի Մուլտիպլեքսում:
Հայրապետյանը նախկինում նախազգուշացրել էր առկա հեռարձակման պայմանագիրը դադարեցնելու հնարավորության մասին, եթե Ռուսաստանի հետ բանակցությունները չհանգեցնեն դրական արդյունքի: Որպես կանխարգելիչ միջոց`Հայաստոնում արդեն դադարեցվել է Վլադիմիր Սոլովյովի ծրագրերի հեռարձակումը («Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումը): Ներկայումս Հայաստանի հանրային Մուլտիպլեքսի միջոցով հեռարձակվում է «Մշակույթ» և «Միր» հեռուստաալիքները:
Մարտի 21-ին Ֆրանսիայի ԶԼՄ-ների կարգավորիչ ARCOM-ը,հրամայեց EUTELSAT-ին արգելել Ռուսաստանի «Հինգերորդ ալիք» և «СТС» ալիքների հեռարձակումը Եվրամիության պատժամիջոցների պատճառով:
Հիշեցնենք`Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր անջատել ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքները: