«Ասեք՝ ի՞նչն ենք զիջել». Նիկոլ Փաշինյան
Ասեք՝ ի՞նչն ենք զիջել, 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փաշինյանը։
«Զիջումների թեմային պետք է լրջորեն մոտենանք։ Զիջել ենք ի՞նչը՝ սկսած ԼՂ-ից։ Ողջ միջազգային հանրությունը ԼՂ-ն փաստաթղթավորված ձևով ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Կիրանց-Ոսկեպարում, ի՞նչ ենք զիջել։ 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Ասեք՝ ի՞նչն ենք զիջել: Ես պատրաստ եմ տող-տող գնալ: Այո, մենք կորուստներ ունեցել ենք, առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից: Բայց մենք պետք է հասկանանք նաև՝ ինչի համար զոհվեցին այդ տղաները… ես ինքս ինձ հարց եմ տվել և եկել եմ էդ հարցի պատասխանին՝ անկախության, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար: Էն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուն...