Սա անթույլատրելի է, հանրությունը պետք է պատասխան ունենա. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերի ընթացքին։
«Ես զարմանքով, եթե անկեղծ ասեմ՝ մի փոքր զայրույթով, արձանագրեցի, երբ պարզվեց, որ մեզ մոտ կան քրեական գործեր, որոնք 2018 թ. հարուցվել են աղմուկ-աղաղակով, մեծ լրատվական ուղեկցությամբ։ Հիմա մի օր հանկարծ հիշում ենք, հարցնում ենք՝ այն քրեական գործը, որն այն ժամանակ լրատվամիջոցների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ։ Ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ «նախաքննությունը շարունակվում է»։ Սա, կներեք, անթույլատրելի է, որովհետև հանրությունը, կառավարությունը պետք է պատասխան ունենան»,- ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վրա պետբյուջեից «ահռելի և էական ներդրում» է արվել. «Ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում աշխատավարձերի այսպիսի բարձր մակարդակ սահմանվեց այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության և պայքարի առումով ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի։ Բայց ցավով պետք է արձանագրեմ, որ դա կապված չէ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հետ, այլև խոսել ենք դատաիրավական համակարգում մեր ունեցած խնդիրների մասին»։
Ըստ նրա, անթույլատրելի է, որ «քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, և մեկ էլ դրա մասին հիշենք 5-6-7-8-9-10-11-12 տարի հետո»։
Վարչապետը նաև նշել է, թե նման խնդիր կա նաև Քննչական կոմիտեի հետ, և պետք է բացառել նման պրակտիկան։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրո...
Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դա...
Արդյո՞ք իրավունք ունեն մեզնից պահանջելու հարատև ապրել և տառապել այս շրջափակման մեջ. Թորոսյան
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանում չապրող մեր հայրենակիցները բարոյական իրավունք ունեն թելադրելու Հայաստանում ապրող իրե...