Օբաման նրանց ստիպեց ամուսնանալ. Թրամփ
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշություն է հայտնել Չինաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ կապերի կապակցությամբ։ Այս մասին Թրամփը խոսել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Որպես պատմության ուսանող՝ առաջին բանը, որ սովորում ես, այն է, որ ցանկալի չէ, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն։ Օբաման նրանց ստիպեց «ամուսնանալ», ինչը երբեք չէր կարող տեղի ունենալ, քանի որ նրանք մշտապես թշնամական վիճակում էին:
Հիմա նրանք, հավանաբար, բարեկամ են, և մենք կփորձենք երկուսի հետ էլ բարեկամ լինել»,- ասել է նա:
Նախագահը կասկածի տակ է դրել Մոսկվայի և Պեկինի երկկողմ հարաբերությունների հիմքերը՝ նշելով, որ դրանք բնական չեն։
«Հնարավոր է, որ այժմ նրանք բարեկամական են տրամադրված, բայց մենք ևս պատրաստվում ենք բարեկամական հարաբերություններ պահպանել երկուսի հետ», - նշել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է:Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մեկ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ. Սուրեն Պապիկյան
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ, ինչպես նաև գործողությունների ծրագիր: Այս մասին հայտարար...
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...