Լայնածավալ գործողություն Ստամբուլում. քաղաքապետը ձերբակալվել է
Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Ստամբուլի քաղաքապետարանում հակակոռուպցիոն լայնածավալ գործողություն է սկսվել։ Գործողության շրջանակներում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է», – նշվում են հրապարակումների մեջ։
Իմամօղլուի տանը խուզարկություն է իրականացվել, քաղաքապետի նստավայրի մոտ ոստիկանական մեծ ուժեր են բերվել։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ձերբակալման մոտ 100 օրդեր է տրվել, այդ թվում՝ լրագրողների ու գործարարների համար։ Ցուցակում է նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Մուրատ Այգյունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը որոշել է չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը՝ Թուրքիայի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո։ Այդ որոշումը խանգարում է նրան առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։
Ստամբուլի քաղաքապետը ընդդիմությունից դեռ միակ թեկնածուն է Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) և համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը, եթե նա առաջադրվի (հնարավոր է միայն արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում՝ խորհրդարանի 360 պատգամավորների համաձայնությամբ): Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի պաշտոնում առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Աղազարյանն՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ իրեն անձեռմխելիությունից զրկելու վերաբերյալ դա...
ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
Ազգային ժողովում այսօր լրագրողներն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվեցին, թե քննարկվում...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...