Ինչպես է Արևը մայր մտնում Լուսնի վրա
NASA-ն և Firefly Aerospace ընկերությունն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրել են Blue Ghost անվանումով լուսնային զոնդի վերջին լուսանկարները։ Լուսանկարներն արվել են այն պահին, երբ զոնդն ավարտել է իր աշխատանքը և, այսպես ասած, դարձել «հուշարձան» Լուսնի վրա։
Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Արևը մայր մտնում Լուսնի վրա, ինչպես նաև լուսնային փոշին, որն Արևի լույսի ներքո փայլում է։ Նման տպավորիչ տեսարան վերջին անգամ տեսել են Apollo 17 առաքելության տիեզերագնացները դեռևս 1972 թվականին՝ ավելի քան 50 տարի առաջ։
«Ականատես եղեք Լուսնի մայրամուտին. սա Blue Ghost առաքելության մեր վերջին նվերն է։ Մեզ համար պատիվ է կիսվել լուսնային հորիզոնի այս տպավորիչ փայլով աշխարհի հետ, քանի որ մեր առաքելությունն ավարտվում է։ NASA-ի թիմն անհամբերությամբ սպասում է այս պատկերների հետագա վերլուծությանը», - գրել է Firefly Aerospace-ը X սոցիալական ցանցի իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
Որքան տուգանք կսահմանվի առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար
«Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա։ Տուգանքների կիրառումը կիրակ...
Մարզահամերգային համալիրի գետնանցման անմխիթար վիճակն ու քաղաքապետարանի պարզաբանումը
Աջափնյակ վարչական շրջանի ընթացիկ ծրագրերով պայմանավորված, վաղվանից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գետնա...
Փոփոխություն` ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակման մեջ
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում...
ՆԳՆ-ն` վրացական պետհամարանիշների զանգվածային գողության լուրերի մասին
Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղ...