Հարկային մարմինները ոչ մեկին չեն քերթում. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հարկային մարմինները ոչ մեկին չեն քերթում, իսկ ստուգումները միանգամայն օրինաչափ են ու տեղավորվում են կառույցի գործառույթների մեջ։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ն ունի թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որը կազմվում է՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը: Եվ բոլոր ստուգումներն իրականացվում են այդ ծրագրի շրջանակում։
Նա համաձայն չէ ԶԼՄ-ների այն պնդումների հետ, թե իշխանություններին գումար է պետք բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար, ինչի համար էլ ՊԵԿ-ը դիմել է խոշոր գործարարին։
«Չենք քերթում, տնտեսվարողներին և բոլորին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով։ Եվ մենք փորձում ենք համակարգը, մեր ծառայությունը հասարակության համար առավելագույն մարդակենտրոն դարձնել։ Համոզված եղեք, որ նման մոտեցումը մեր աշխատանքում միշտ կա»,- ասել է Հակոբյանը։
Նշենք` ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է:Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մեկ...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ. Սուրեն Պապիկյան
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ, ինչպես նաև գործողությունների ծրագիր: Այս մասին հայտարար...
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...