Ուկրաինան պատրաստ է այս տարի վերջ դնել հակամարտությանը. Սիբիգա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է վերջ դնել հակամարտությանը այս տարի Ջիդդաում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։
«Ջիդայից հետո մենք ունենք այլ արագություն, նոր լրացուցիչ հնարավորություններ՝ այս տարի այս պատերազմն ավարտելու համար, և մենք պատրաստ ենք դրան: Մենք խոչընդոտ չենք խաղաղության հասնելու համար», - ասել է Սիբիգան Նյու Դելիում Raisina Dialogue համաժողովում ելույթի ժամանակ:
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բանակցություններից հետո Կիևը պաշտպանել է 30 օրով ժամանակավոր զինադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, քանի որ շատ կարևոր է, որ հակամարտությունը չընկալվի որպես սառեցված։
«Մենք խոսում ենք հրադադարի մասին, որն անշուշտ շատ ավելի արդյունավետ է դարձնում մեր խաղաղության ջանքերը: Եվ, իհարկե, մեզ վստահության ամրապնդման միջոցներ են պետք: Ուստի ևս մեկ անգամ ընդգծեմ, որ Ջիդայում տեղի ունեցած այս հանդիպումը Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև արագացրեց գործընթացը, և եթե խոսքը ուկրաինական կողմի մասին է, ապա մենք պատրաստ ենք սկսել հանդիպումների արդյունքների իրագործումը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ը...
Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...