Թրամփը կհրապարակի 80 000 էջանոց գաղտնի փաստաթղթեր
Նախագահ Թրամփը հայտնել է, որ կհրապարակի 80 000 էջ գաղտնի փաստաթղթեր նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության մասին: Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Վաղը մենք կներկայացնենք բոլոր փաստաթղթերը։ Մարդիկ դրան սպասել են տասնամյակներ, եւ ես հանձնարարել եմ իմ մարդկանց, որ դրանք ներկայացնեն վաղը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե արդյոք նա տեսել է, թե ինչ կա ֆայլերում, նա պատասխանել է, որ «լսել է դրանց մասին»։
Հունվարին Թրամփը ստորագրել է հրամանագիր դաշնային կառավարության փաստաթղթերի հրապարակման մասին՝ կապված Քենեդիի, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆ. Քենեդիի եւ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի սպանությունների հետ։
ԱՄՆ նախագահը 2024թ. իր ընտրարշավի ժամանակ խոստացել է գաղտնազերծել Ջոն Ֆ. Քենեդիի սպանության մասին փաստաթղթերը, որոնք տասնամյակներ հետաքրքրում էին հասարակությանն այն բանից հետո, երբ Քենեդին սպանվեց Դալասում 1963թ. Լի Հարվի Օսվալդի կողմից։ Կարծիք կա ԿՀՎ մասնակցության կամ մեկ այլ կրակողի գոյության մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սարգսյան
Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգությա...
Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (...