Նախկին տարիներին գեներացված սև փողերն ուղղվում են տարբեր ուժերի. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ «Ասե՛ք, կանենք» կարգախոսը դա ոչ թե խոստում էր, այլ հստակ աշխատանքային ծրագիր։
«Ունեցել ենք մի քաղաք, որի մայթերը զավթված են, այգիները բաժանված են տարբեր անհատների ու ընկերությունների միջև, տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ տարբեր հատվածներում իրենց գործունեությունն են ծավալել, և ընդհանուր առմամբ բիզնես տրամաբանությամբ քաղաք ենք ունեցել։ Ի՞նչ ենք մենք արել շարունակաբար՝ մենք մաքրել ենք այգիները, բացազատել ենք բակային տարածքները, սարքել ենք 124 բակ, սարքել ենք վերջին տարում 7 այգի, դրան գումարած՝ Մերգելյանի այգին, շարունակաբար կրպակներից ազատել ենք մայթերը և այսպես շարունակ»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ նախկին տարիներին գեներացված սև փողերն ուղղվում են տարբեր ուժերի։
«Մեզ այսօր ասում են՝ գիտե՞ք, 4-րդ կարգի վթարայինների բնակարանների հարցը խոստում եք տվել ու չեք լուծել։ Վայ, կներեք։ Եկեք ձեզ հիշեցնեմ՝ Հյուսիսային պողոտայում ոնց էին մարդկանց տնից բռնի հանում, շպրտում դուրս, որ հիմա էլ ՄԻԵԴ-ում անցած գործերով ՀՀ-ն վճարում է այդ մարդկանց։ Դուք դրա հետ կապ չունե՞ք, չէ՞»,- հավելել է նա։
Քաղաքապետը նաև ասել է, որ Ընդդիմությունը կապ չունի կյանքի գնով կատարվող աշխատանքի հետ.
«Դուք կապ ունեք նրա հետ, որ այստեղ գաք, վատաբանեք ու ելույթ ունենաք»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է: Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մե...
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ. Սուրեն Պապիկյան
ՀՀ զինված ուժերում հրապարակվել է բանակի վերափոխման նոր համակարգ, ինչպես նաև գործողությունների ծրագիր: Այս մասին հայտարար...