Լիակատար պատասխանատվություն է կրելու. Իրանից արձագանքել են Թրամփին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հերքել է ԱՄՆ նախագահի մեղադրանքները Իրանի կողմից Եմենի ուժերին աջակցելու վերաբերյալ՝ նախազգուշացնելով Վաշինգտոնին, որ նա լիակատար պատասխանատվություն է կրելու Թեհրանի դեմ ագրեսիվ ցանկացած գործողության համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Քրիստինա Մարկուս Լասենին ուղղված նամակում Իրանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է ԱՄՆ-ին, որ Իրանը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը միջազգային իրավունքին համապատասխան ցանկացած թշնամական գործողություններից:
«Ես ցանկանում եմ իմ խորը մտահոգությունն ու աներկբա դատապարտումը հայտնել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ առաջադրող նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ և Իրանի դեմ ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով։
Նման սադրիչ հռետորաբանությունն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության աղաղակող խախտում»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է: Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մե...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...