Դա արվել է Ալիևի հայտարարությունն արդարացնելու համար. Սիմոնյան
Դա արվել է Ալիևի հայտարարությունն արդարացնելու համար: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտից հետո սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին:
«Երբ ասում էր, թե հայկական կողմի համար զրոյին մոտ վստահություն կա, որն ինձ համար ինքնին զարմանալի է, որովհետև մեր աշխատանքը և գործելաոճը՝ նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ, տրամաբանություն առաջարկելով՝ խոսում են հակառակի մասին»,- ասել է նա:
Հարցին՝ արդյոք տեղեկատվական սադրանքով ռազմական գործողությունների դիմելու հող չի նախապատրաստվում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ այդ քայլերն իրենց «մշտական ոճն են»:
«Ես չեմ կարծում, որ այս փուլում նման քայլի կգնան: Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է: Եվ ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Աշխարհը Ադրբեջանի տելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի կազմում իր կարծիքը»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը, հայտնել է իր ընտանիքը։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ո...
Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը
Օկուպացված Արցախում Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը։ Այս մասին տեսանյութ է տարածվել տելեգրամյան ալիքներուն...
Կառավարությունը պետք է հրաժարական տա. լարված իրավիճակ՝ Թուրքիայում
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են: Երթերի և ցույցերի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ստամբո...
Բաքուն միշտ էլ պրովոկացիաների է դիմել. ԱԳ փոխնախարար
Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկո...