Ողջաբերդ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից ճանապարհ են փակել` պահանջելով վերադարձնել գյուղի վարչական նախկին ղեկավար Աշոտ Մուշեղյանին։ Այս մասին հայտնում է 24news-ը:
Գյուղի բնակիչները մի քանի օր առաջ ևս փակել էին ճանապարհը` նույն խնդրով, սակայն նրանց պահանջն անպատասխան է մնացել մինչ օրս։ Բնակիչների խոսքով` Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ, անհիմն են պաշտոնից ազատել և առ այսօր ազատման հրամանը չկա։
«Սա օրենքի կոպիտ խախտում է։ Հայտարարում ենք` այս արարքը հանցակազմ է պարունակում»,– ընդգծում են բողոքի ակցիա իրականացնող գյուղացիները։
Նրանք դեմ են նոր գյուղապետ Գրիգոր Մելքոնյանի նշանակմանը, որի հայրը ևս ժամանակին եղել է իրենց գյուղապետը։ Գյուղացիները վստահեցնում են, որ ներկա գյուղապետի հայրը ժամանակին որևէ բան չի արել իրենց համայնքի համար, մինչդեռ Աշոտ Մուշեղյանը շատ բան է փոխել համայնքում։
Ողջաբերդի բնակիչները դիմել են Կոտայքի մարզպետին` Ահարոն Սահակյանին, 4 նամակ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրել նրա հետ հանդիպում իրենց խնդիրը բարձրաձայնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. Էդուարդ Հայրումյան
Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։ Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր եմ հատվում, ուղեղիս մեջ...
ԱՆ-ի պարզաբանումը դեղատներից հետ կանչված դեղերի վերաբերյալ
Երկու օր է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։ Պաշտոնապես հայտնում ենք՝...
Մասկը պատրաստվում է մարդկանց Մարս ուղարկել
Tesla-ի Optimus տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դրա ստ...
ԱԱԾ-ն` Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու մասին
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Spu...