Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. Էդուարդ Հայրումյան
Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։ Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր եմ հատվում, ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ բուսաբանական այգում նման բան հնարավաոր է ու սկզբից ուշադրություն չէի դարձնում։ Բայց այսօր որոշեցի անձամբ գնալ ու իմ աչքով տեսնել ու ցավոք, տեսա այն ամենն՝ ինչ դուք հիմա տեսնում եք այս լուսանկարներում։ Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ (ըստ ականատեսների պատմածի վերջին մի քանի ամիսներին)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Էդուարդ Հայրումյանը:
«Եթե ինչ որ մեկը կասի, որ այդ ծառերը չորացած էին, կասեք որ «ՍՏՈՒՄ Է», քանի որ՝
1. Բոլոր հատված ծառերի կողքերում կար թափված մեծ քանակի թարմ կաղին և կաղնու տերևներ՝ ինչը փաստում է, որ ծառերը չորացած չէին։
2. Բոլոր հատված ծառերի բների կողքից կան նոր ծլած կանաչ շիվեր։
3. Տարածքում կային իրոք չորացած այլ ծառեր (ոչ կաղնի) որոնք հատված չէին, փոխարենը հատված էին միայն կաղնու ծառեր։
4. Կաղնու ծառի փայտանյութն այսօր շուկայում ամենաարժեքավորն է (դուբից պառկետը վկա) ու հատված մեկ ծառի փայտանյութի շուկայական արժեքը կարող հասնել մի քանի միլիոն դրամի։
5. Google-ի արբանյակային լուսանկարներում պարզ երևում է, որ այդ հատվածում բոլոր ծառերը կանաչ էին։
Սա ոճրագործություն է բուսաբանական այգու, բնության և Երևանի հանդեպ»,- գրել է նա:









Նմանատիպ հոդվածներ
Մասկը պատրաստվում է մարդկանց Մարս ուղարկել
Tesla-ի Optimus տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դրա ստ...
ԱԱԾ-ն` Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու մասին
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Spu...
ԱՆ-ի պարզաբանումը դեղատներից հետ կանչված դեղերի վերաբերյալ
Երկու օր է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։ Պաշտոնապես հայտնում ենք՝...
Մանրամասներ լրագրողի` քաղաքացուն հարվածելու դեպքի մասին
Օրերս «Թիվի 5» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարցազրույց չտալու համար վիճել են քաղաքացու հետ ու նրան վնասված...