Գործողությունն անողոք կլինի. Պենտագոն
ԱՄՆ զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Եմենի հութի ապստամբներին, մինչև նրանք չհայտարարեն, որ կդադարեցնեն հարձակումները ամերիկյան նավերի և անօդաչու թռչող սարքերի վրա, կիրակի հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
«Վերադարձավ «խաղաղություն ուժի միջոցով» դարաշրջանը: Այն պահին, երբ հութիներն ասեն՝ «մենք կդադարենք հարվածել ձեր նավերին, մենք կդադարենք հարվածել ձեր անօդաչուներին», մեր գործողությունը կավարտվի: Բայց մինչև այն պահը դա անողոք կլինի», - ասել է նա Fox News-ի եթերում:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հութիները «174 անգամ հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա»։
Նա նշել է, որ հութիները չպետք է վերահսկեն, թե որ նավերը ուր կարող են անցնել։ Ռուբիոն ընդգծել է, որ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն կորցրել նման հարձակումներ իրականացնելու ունակությունը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրահանգ է տվել հութիների դեմ հզոր հարվածներ հասցնելու գործողություն սկսել։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում սկսեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ։ Դա հանգեցրել է նրան, որ Եմենի հութիները ուժեղացրել են հարձակումները տարածաշրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
Տարածքային զիջումներ` երաշխիքների դիմաց. Ուոլց
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հաստատել է, որ հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքը, Ու...