Ուկրաինան կարող է տարածքներ զիջել Ռուսաստանին. ԱՄՆ
ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը չի բացառել, որ Ուկրաինան կարող է որոշ տարածքներ զիջել Ռուսաստանին՝ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Զրույցի ընթացքում հեռուստաալիքի հաղորդավարը հարցրել է Վալցին, արդյո՞ք նա հավատում է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և որ նրա տարածքների մի մասը, մասնավորապես Դոնբասը կամ ռուսալեզու մեծ բնակչություն ունեցող տարածքները, կարող են դառնալ Ռուսաստանի Դաշնության մաս՝ որպես խաղաղ բանակցությունների սկիզբ։ Վալցը հաստատել է, որ հաղորդավարը ճիշտ է այս ամենը մեկնաբանել։
Նա հավելել է, որ նման հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում հակամարտության երկու կողմերի հետ։ Խորհրդականի խոսքով՝ տարածքային զիջումների հնարավորությունը դիտարկվում է որպես ապագա բանակցությունների պոտենցիալ բաղադրիչներից մեկը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները ուկրաինական կողմի հետ քննարկել են տարածքային զիջումների հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից մանրամասներ են հայտնել Փաշիյան-Պուտին հեռախոսազրույցից
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։«Հայկական կողմի...
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր. Փաշինյան
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...