Հյուրանոցի տնօրենը մանրամասներ է հայտնել Թուրքիայի քաղաքացու անհարգալից պահվածքից
Անվայել պահվածքի համար ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն երեք օր պահել են ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երևանյան «Լոնդոն» հյուրանոցի համահիմնադիր Գևորգ Բարսեղյանը։ Նա նշել է, որ ոստիկանություն ահազանգողը հենց ինքն է եղել և մանրամասներ է հայտնել միջադեպի վերաբերյալ։
«Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել «Լոնդոն հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել եմ ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն»,- գրել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ վերջում Թուրքիայի քաղաքացին նաև ներողություն է խնդրել իրենից ու աշխատակազմից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:

Նմանատիպ հոդվածներ
Մասկը պատրաստվում է մարդկանց Մարս ուղարկել
Tesla-ի Optimus տիեզերանավը Մարս կթռչի 2026 թվականի վերջին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դրա ստ...
ԱԱԾ-ն` Արցախում մահացած Վերա Աղասյանի մարմինը ՀՀ տեղափոխելու մասին
Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Spu...
Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. Էդուարդ Հայրումյան
Ծանոթացեք՝ Երևանի բուսաբանական այգին է։ Վերջերս մի քանի տեղից լսեցի, որ այգում կանաչ ծառեր եմ հատվում, ուղեղիս մեջ...
ԱՆ-ի պարզաբանումը դեղատներից հետ կանչված դեղերի վերաբերյալ
Երկու օր է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։ Պաշտոնապես հայտնում ենք՝...