Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:
«Տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ և շուտափույթ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի տեղի, ժամանակի և այլ մանրամասների շուրջ:
«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին համաձայնագրի տեքստում չկա»,- ասել է Միրզոյանը՝ նշելով, որ կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու, այդ թվում տրանսպորտային և տրանզիտային հարցերում:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից մանրամասներ են հայտնել Փաշիյան-Պուտին հեռախոսազրույցից
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։«Հայկական կողմի...
Փաշինյանը` խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղութ...
Մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու...
Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի ՀՀ քաղաքացիներին. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, ո...