«Բոլոր այդ լրատվականները այլասերված են, նման բան չի եղել». Թրամփ
Նորից կեղծ լուրեր, ինչպես միշտ։ Անցած գիշեր ես կարդացի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իմ հարգարժան դեսպան և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին սպասեցրել է ավելի քան ինը ժամ, իսկ իրականում նման բան չի եղել: Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի X-ի միկրոբլոգում։
«Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հետ այլ հանդիպումներ իսկապես եղել են և, բնականաբար, որոշ ժամանակ են պահանջել, բայց դրանք շատ արդյունավետ էին։ Ամեն ինչ արագ և արդյունավետ ընթացք ունեցավ, և բոլոր նշանները, հուսով եմ՝ շատ լավն են: Եզրափակեմ՝ ինը ժամ սպասել կամ ընդհանրապես սպասել չի եղել: Այն լրատվականները ովքեր հորինել են այդ պատմությունը՝ այլասերվածներ են: Նրանք պետք է սկսեն լուրերը ճիշտ հաղորդել և դրա պատճառով է, որ կորցրել են իրենց վարկանիշը, լսարանը և հարգանքը»,- նշել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...