Վա՜յ, վա՜յ, վա՜յ, եթե մտածում են՝ բուժաշխատողներին ստիպում եմ, թող իրավապահ մարմիններին դիմեն. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանաեսյանը կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է խոսակցություններին, թե ինքը ստիպում է բուժաշխատողներին Գյումրու քաղաքապետի ընտրություններին իրենց ձայնը տան ՔՊ-ական թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին:
«Վա՜յ, վա՜յ, վա՜յ, այդ անձինք, ովքեր որ այդ մտավախություններն ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին, չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք են շատ լավ մասնագիտացած եղել»,- ասել է նա:
Անդրադառնալով իր Գյումրի մեկնելուն՝ ՔՊ-ի թիմի հետ և Գյումրիում դրամահավաքին մասնակցելուն, նախարարն նշել է. «Կիրակի օրն եմ գնացել Գյումրի, ոչ աշխատանքային օրով: Այո, մասնակցել եմ քարոզարշավի համար դրամահավաքի: Կներեք՝ նախարարը և կառավարությունը նենց քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա էլ»:
Ճշտող հարցին էլ՝ ինչո՞ւ, ձեր Սարիկին ընտրելու են, նա հայնել է. «Ես կարծում եմ, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայցնի մեր քվեարկողներին: Վստահ եմ, որ այս կարևոր գործը ներկայացնելով և նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղութ...
Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...
Մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու...
Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի ՀՀ քաղաքացիներին. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, ո...