Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա. Փաշինյան
Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության յուրաքանչյուր ընկալում իրականում քաղաքական ընկալում է։ Այս մասին ՀՀ նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Իմ ընկալմամբ, պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության յուրաքանչյուր ընկալում իրականում քաղաքական ընկալում է», - նշել է Փաշինյանը, ապա խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ հավելել է․ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ»:
Այնուհետև Փաշինյանը խոսել է ՀՀ Սահմանադրության մեջ Արևմտյան Հայաստան տերմինի բացակայության, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության «երևալու» հանգամանքներից։
Խաղաղությունը և լավ հարաբերությունները մեզ առաջին հերթին պետք են մեր միջավայրի, մեր անմիջական հարևանների հետ: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Պատմությունն ինչի համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենակա՞ն, թե՝ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են խաղաղ, համագործակցված, կայուն տարածաշրջանային իմաստով ապագա կառուցելու համար: Ես այս երկրորդ ընկալման կողմնակիցն եմ»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլից մանրամասներ են հայտնել Փաշիյան-Պուտին հեռախոսազրույցից
Կրեմլը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։«Հայկական կողմի...
Փաշինյանը` խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղութ...
Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...
Մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու...