Իրանն ու ԱՄՆ-ն սկսել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. Արաղչի
Թեհրանն ու Վաշինգտոնը դիվանագիտական շփումներ ունեն և Իրանի միջուկային ծրագրի հարցը քննարկում են միջնորդների միջոցով: Թեհրանում Iran թերթին տված հարցազրույցում հայտնել է իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ միջնորդավորված բանակցություններից բացի շփումներ են առկա նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։
Դրա հետ մեկտեղ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը չի պատրաստվում ամերիկացիների հետ բանակցությունների մեջ մտնել ճնշման ներքո։
«Եթե մենք ԱՄՆ հետ բանակցություններ սկսենք հակառակ կողմից պարտադրվող «առավելագույն ճնշման» պայմաններում, դա կնշանակի, որ մենք բանակցային պրոցես ենք մուտք գործում ի սկզբանե թույլ դիրքերից», - նշել է Արաղչին
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մասին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են, սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին որ կարող է լինել խաղաղութ...
Միրզոյանը մանրամասներ է հայտնել խաղաղության համաձայնագրից
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «չափազանց կարևոր հանգրվան» է անվանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...
Մեկընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված. Միրզոյան
Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու...
Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի ՀՀ քաղաքացիներին. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, ո...