«Ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք». Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կառավարության նիստից հետո հունից դուրս եկավ և վիրավորեց լրագրողներին:
Լրագրողները միջանցքով անցնող նախարարից հետաքրքրվեցին արդյոք կգա ճեպազրույց տալու, ստանալով բացասական պատասխան հետարքրքվեցին՝ «Ինչո՞ւ, միայն թուրք գործընկերների՞ն եք հարցազրույց տալիս»:
Ինչից հետո Միրզոյանը սկսեց վիրավորել լրագրողին. «Ես համարում եմ այս ձեր ասածը վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք և ոչ արհեստավարժ, սա լրագրողական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է, ամոթ ձեզ»:
Լրագրողներն էլ հակադարձեցին, թե ամոթ նախարարին, որ գալիս ու ամոթանք է տալիս ու ձեռքերը գրպանները դրած խոսում:
«Եթե ձեզնից որևէ մեկն ասում է՝ միայն թուրք գործընկերներին եք պատասխանում, ես լրիվ իրավունք ունեմ ասեմ՝ ամոթ ձեզ»,- ի պատասխան ասաց Միրզոյանը:
Լրագրողներն էլ հակադարձեցին, թե նախարարն ագրեսիվ է ու չի շփվում լրագրողների հետ, դրա համար էլ այդպես է լինում:
Նմանատիպ հոդվածներ
Որ բան եմ հանձնարարում, կոնկրետ բան ասեք. Փաշինյանը զայրացավ
Հիմա եկել, ասում ենք՝ «երևի, կարող է»։ Ժողովո՛ւրդ ջան, այդ ամենն ասված ու հանձնարարված է, ես հստակ պատասխաններ եմ ակնկալ...
Ինքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել
Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ...
Արմեն Գրիգորյանը` խաղաղության պայմանագրի տեքստի հրապարակման մասին
ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նրա խոսքով, խաղաղու...
Որ մի ծնողը կթողնի իր երեխային անվճար քոծություն անի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան տա...