Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի․ Ռուբինյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաբլոկավորում։ Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի։ Հայաստանը պատրաստ է ամբողջական կարգավորման, և եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այս ամենը շատ արագ կիրականանա։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին»,- ասել է Ռուբինյանը։
Նա նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան, և երկրների սահմանները բաց չլինեն։
Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և բերված պատրաստի վիճակի ու թուրք գործընկերներից ակնկալվում է նույնը։ Համաձայնություն է նաև ձեռքբերվել վերանորոգելու կամ վերակառուցելու սահմանին գտնվող կամուրջը։
«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022թ․-ին»- եզրափակել է Ռուբինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...
Բեմադրված դատավարություններ են տեղի ունենում․ Միրզոյանը խոսել է գերիների մասին
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Հնդկաստանում Համաշխա...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...