Բեմադրված դատավարություններ են տեղի ունենում․ Միրզոյանը խոսել է գերիների մասին
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Հնդկաստանում Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ընդգծել է, որ, ցավոք, դժվար է ասել, թե հայկական կողմի կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը բարձր մակարդակով շարունակում է հրապարակային հայտարարություններ հնչեցնել, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։
Միրզոյանը նաև խոսել է գերիների մասին։
«Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի են ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին»,-ասել է Միրզոյանը։
Խաղաղության համատեքստում Միրզոյանը մեջբերել է Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձը․ «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:
Նա նաև խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
«Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել»,-ասել է նա:
Ելույթի մեծ մասը վերաբերել է հայ-հնդկական դարավոր հարաբերություններին, դրանց ներկա վիճակին, զարգացման ու խորացման հեռանկարներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և այս հարաբերություններին մեր երկիրը նայում է երկարաժամկետ տեսանկյունից:
«Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ»,- ասել է նախարարը։
Միրզոյանը շեշտել է անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին, անդրադարձել տնտեսական ակտիվությանը։ Միրզոյանն ընգծել է, որ Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում։ Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունը համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ են։ Այս համատեքստում կարևորել է երկու երկրների միջև ուղիղ ավիակապի հաստատումը, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
ԱԳ նախարարը նաև շեշտել է, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Վատ հոտ է գալիս. Փաշինյանը պատասխանել է օգտատիրոջ մեկնաբանությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններ բաժնում պատասխանելով օգտատիրոջ մեկնաբանությանը, որ գ...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...