Իրանից հայտնել են` որ դեպքում կբանակցեն ԱՄՆ-ի հետ
Թեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին։
«Եթե Թրամփն իսկապես հավատում է բանակցություններին, ապա այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի դաժան պատժամիջոցների ամբողջական վերացումը, որից հետո բանակցությունները պետք է շարունակվեն՝ հաշվի առնելով Իրանի ազգային շահերը։ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի որոշմամբ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, երբ իմանանք, որ մեր ազգային շահերը պաշտպանված են»,- ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործ...
ՀՀ-ն հետաքրքրված է հնդկական պաշտպանական տեխնիկայով. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումներն ու տեխնիկան հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Դրանով առ...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի. Ղալիբաֆ
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցն...