«Այո, նա Սորոսի խամաճիկն է». Մասկ
Միլիարդատեր եւ ԱՄՆ նախագահի դաշնակից Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցում հերթական գրառմամբ հարձակվել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու վրա։
Վերջերս X սոցիալական ցանցի սեփականատերը Սիկորսկուն «փոքր մարդ» էր անվանել։ Դա տեղի է ունեցել բանավոր վեճի ժամանակ, որը սկսվել է այն բանից հետո, երբ Մասկը սպառնացել է անջատել Starlink-ը Ուկրաինայում։
«Այո, նա Սորոսի խամաճիկն է»,- գրել է Իլոն Մասկը՝ նկատի ունենալով Լեհաստանի արտգործնախարարին։ Գրառման մեջ, որին պատասխանել է Մասկը, հեղինակն ընդգծել է, որ Ռադոսլավ Սիկորսկին «Ալեքս Սորոսի՝ միլիարդատեր եւ բարերար Ջորջ Սորոսի որդու ընկերն է»։
Կիրակի Ռադոսլավ Սիկորսկին վիճաբանության մեջ է մտել Մասկի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մասկը սպառնացել է Ուկրաինային, որ եթե փակի Starlink-ը, ապա ամբողջ ուկրաինական ճակատը կփլուզվի։
Սիկորսկին արձագանքել է նրան՝ նշելով, որ Starlink-ի ծառայություններն Ուկրաինայի համար վճարում է Լեհաստանի կառավարությունը, եւ նման սպառնալիքները ստիպում են մտածել ծառայություններ մատուցողի հուսալիության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործ...
ՀՀ-ն հետաքրքրված է հնդկական պաշտպանական տեխնիկայով. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումներն ու տեխնիկան հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Դրանով առ...
Սիրիայում ցեղասպան գործողություններ են անում, այդ թվում` հայերի նկատմամբ. Սևակ Հակոբյան
Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ներկայում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Sputn...
Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի. Ղալիբաֆ
Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցն...