ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Հայաստան խմբակցությունը» չմասնակցեց քվեարկությանը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հայտարարեց, որ հետագայում հանդես են գալու նոր փոփոխությունների նախագծով։
Օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն արել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։
Օրինագծով ՀՀ օրհներգի վերջին քառատողը պետք է դառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար պետք է դառնան 3–րդ և 4–րդ. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
Ըստ իշխանական պատգամավորների` ՀՀ կարևորագույն խորհրդանիշներից մեկի նկատմամբ պետք է ունենալ միասնական ստանդարտ` կոնկրետ տեքստ, տևողություն, երաժշտություն, ռիթմ և օրհներգի կարճ տարբերակի մեկ միասնական մոտեցում` 25–30 վայրկյանի սահմաններում։
Բացի այդ, օրհներգը պետք է սկսվի ու ավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ Օրենքի փոփոխություններից հետո ԿԳՄՍՆ–ն ՀՀ կառավարության պաշտոնական կայքում կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակը։
Կլինի նաև օրհներգի պաշտոնական ձայնագրություն մի քանի տարբերակով` և՛ ակապելլա, և՛ միայն նվագախմբի կատարմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա. Սիմոնյան
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է, լրագրողների հետ զրույ...
Եթե դա չբացահայտվի` հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվի. Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր...
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվ...