Եթե դա չբացահայտվի` հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվի. Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, մենք պահանջատեր ենք։ Դա իրավապահ մարմինների գործն է, գործընթաց է գնում, ու մենք էլ կլինենք պահանջատեր, որ դա բացահայտվի։ Եթե չբացահայտվի, երևի ուրիշ ճակատագիր չունենա մեր պետությունը, որովհետև նման բաները կարող են կրկնվել, և բոլոր հետևանքները, որ այս օրին ենք, գալիս են Հոկտեմբերի 27-ից»,- ասել է Միքայելյանը:
Նրա խոսքով՝ երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները․ «Այսօր էլ պետք է խելոք լինենք գաղափարապես, որպեսզի հասնենք այն ամեն ինչին, բանակցություններ են գնում, դրա համար որպես երկրապահ նախագահ, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվ...
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Փաշինյան
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հ...