Ձյուն, բուք և մերկասառույց. որ ճանապարհներն են փակ այս պահին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար:
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» հատվածում, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Չինաստանն «արհեստական արև» կստեղծի
Չինաստանը նախատեսում է թերմոմիջուկային սինթեզի տեխնոլոգիան օգտագործել մինչև դարի կեսերը մաքուր էներգիա արտադրելու համար,...
Ռուբեն Վարդանյանը որևէ հարցի չի պատասխանել. ադրբեջանագետ
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար,ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու «դատական» ֆարսը։ Ադ...
Վաղը գարուն է. ինչ եղանակ է սպասվում
Հայաստան Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ փետրվարի 28-ին հանրապետության առանձին շրջաններ...